Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում

Ավելի քան 2000 տավուշցի ստացել է անվճար բուժզննում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշցիներին մատուցած անվճար բուժծառայությունների շնորհիվ հետազոտվել է 2023 տավուշցի: Նաև տեղացի բժիշկները ստացել են վերապատրաստման հնարավորություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գլենդելի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից Նոյեմբերյանի հիվանդանոցում սեպտեմբերի 16-21-ը կատարած անվճար զննումների, բուժման և վիրահատությունների մասին խոսեցին կազմակերպիչները:

«Արդեն 3 տարի շարունակ Հայաստանում կարևոր գործ է արվում Գլենդելի բժշկական կենտրոնի կողմից: Գլենդելի բժշկական կենտրոնի 15 բժիշկներ և 20 բուժքույրեր այս տարի ապահովել են անվճար բուժծառայություններ: Բժիշկների խմբում ոչ միայն եղել են հայեր, այլ նաև ամերիկացիներ:  Տարեցտարի ավելանում է բժիշկների քանակը: Այս առաքելության շնորհիվ նաև հայաստանյան բժիշկները հնարավորություն են ստացել վերապատրաստվել Ամերիկայի բարձրագույն բժիշկների հետ»,-ասաց ծրագիրն իրականացնող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և շնորհակալություն հայտնեց բժիշկներին:

Նրա խոսքով՝ այս տարի առանձնահատուկ էր նաև այն առումով, որ նաև ԵՊԲՀ-ից ևս մասնակցել են 5 շրջանավարտներ, որոնք հնարավորություն են ունեցել շփվելու ԱՄՆ-ից եկած բժիշկների հետ:

Սրտաբույժ Արբի Նահապետյանը, ով արդեն 3-րդ տարի է, ինչ ղեկավարում է Հայաստան եկող բժիշկների խումբը, ասում է, որ իսկապես ուրախ են ծրագրի շարունակականության համար: «Այս տարի զննեցինք 2023 հիվանդի, կատարեցինք 18 վիրահատություն, ընդունեցինք 300 երեխայի, 260 հոդի սրսկում իրականացրեցինք: Ուզում եմ հատկապես նշել Տավուշում այդ զննումներն անցկացնելու անհրաժեշտությունը: Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները դժվարությամբ են ապրում ու բարգավաճում»,-ասաց նա ու հավելեց, որ 3 տարի առաջվա համեմատ՝ կարող է փաստել, որ ժողովուրդը կարողանում է գյուղատնտեսությամբ լավ արդյունք ստանալ:

Սրտաբանի խոսքով՝ Տավուշում զգալի է զարկերակային ճնշման խնդիրը: Իրականացրել են նաև հանրային կրթություն՝ ժողովրդին փոխանցել են առանց աղի հանքային ջուր խմելու և վակցինացիաների կարևորությունը:

«Ծրագրի կարևորությունն այն է, որ ոչ միայն բուժում են առկա խնդիրները, այլ նաև տեղի բժիշկներին և ուսանողներին սովորեցնում են նոր տեխնոլոգիաներ կիրառել: Կարևոր է, որ սահմանամերձ գոտիներում կարողանանք ստեղծել կայուն և շարունակական բժշկական կարողություններ»,-եզրափակեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ատենապետ Մարիա Մեհրանյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]