Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության 
կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար դեսպան Թոմաս Գրեմինգերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով Թոմաս Գրեմինգերին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած Արդբեջանի ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով կիրառած վետոյի պատճառով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցմանը, Հայաստանը պատրաստ է շարունակելու երկրում ԵԱՀԿ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։

Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջարկությունների իրագործման շուրջ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]