1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հարի Փոթերի մասին պատմող գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 81 հազար դոլարով

Հարի Փոթերի մասին պատմող գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի 
ժամանակ վաճառվել է 81 հազար դոլարով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի առաջին հրատարակությունը ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 81,2 հազար դոլարով: Այն գերազանցել է իր նախնական արժեքը 5 հազար անգամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին տեղեկացրել է  «Heritage Auctions»  աճուրդային տունը:

Այսպիսով, հեղինակի կողմից չստորագրված գեղարվեստական գրքի համար սահմանվել է ռեկորդ: Նախորդ ռեկորդը կրկին սահմանվել է Հարի Փոթերի մասին պատմող գրքի վաճառքի ժամանակ: Այդ ժամանակ գրքի համար վճարվել է 60 հազար ԱՄՆ դոլար:

Հարի Փոթերի մասին պատմող առաջին գրքի` Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթեր և փիլիսոփայական քար»-ի (Harry Potter and the Philosopher’s Stone) հրատարակությունը եղել է 1997 թվականին` ընդամենը 500 հազար օրինակով:

Հարի Փոթերի մասին պատմող յոթ վեպերն, ընդհանուր առմամբ, հրատարակվել են 500 մլն օրինակով:  Գրքերը թարգմանվել են 70-ից ավելի լեզուներով: Բոլոր 7 գրքերն ունեն հոլիվուդյան հաջողված էկրանավորում, որոնք կինովարձույթում «վաստակել են» ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]