Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լոս Անջելեսում ՃՏՊ հետևանքով հայ ոստիկան է մահացել

Լոս Անջելեսում ՃՏՊ հետևանքով հայ ոստիկան է մահացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily News-ը:

Գասպարյանն իր մոտոցիկլով հարվածել է ավտոմեքենային և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նա ամուսնացած էր, ուներ մեկ դուստր:

Լոս Անջելեսի ոստիկանությունը սգում է ութ տարի իրենց շարքերում աշխատող Գասպարյանի մահը: «Նա մեծ էներգիա ունեցող սպա էր, շատ էր սիրում իր աշխատանքը»,- նշել է դետեկտիվ Բիլ Բուստոսը:

Ջոն Գասպարյանի մահվան առնչությամբ թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի ղեկավար Չարլի Բեքը՝ իր վշտակցությունն ու ցավակցությունները հայտնելով ոստիկանի ընտանիքի անդամներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]