Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԻՊ-ն վերահսկում է Դեր Զորի նավթային հանքավայրերի 80 տոկոսից ավելին

ԻՊ-ն վերահսկում է Դեր Զորի նավթային հանքավայրերի 80 տոկոսից ավելին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեր Զորի նահանգի նավթային և գազային հանքավայրերի մեծ մասը մնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ներկայումս Դեր Զորի նավթային պաշարների 80%-ից ավելին ԻՊ-ի վերահսկողության տակ է: Գազի հանքավայրերը գործնականում դեռևս ահաբեկիչների վերահսկողության տակ են: Գազի բոլոր գործարանները և հանքավայրերը, որոնց մասին մենք խոսում ենք, գտնվում են Եփրատի այն կողմում. դրանք են՝ Կոնոկոն, Օմարը, Ջաֆրան, Էզբան և Թանաքը, և այնտեղ են գտնվում գազամշակող գործարանների մեծ մասը ևս»,- հայտնել է Դեր Զորում սիրիական գազային ընկերության գլխավոր ներկայացուցիչ Ամին Ալ-Համիդը:

Նրա խոսքով՝ նահանգում միակ հանքավայրը Աթ-Թայեմն է, որը վերահսկում են կառավարական ուժերը և նրանց դաշնակիցները:

ԻՊ-ն Դեր Զորի նավթային և գազային դաշտերը զավթել է 2014 թվականի ապրիլին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]