Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել

Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Թոփբաշը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին է 2004 թվականից ի վեր: Նրա փեսային ձերբակալել են գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հրաժարական տալիս՝ նա պատասխանել է. «Մարդ կարող է ներել ամեն բան, բացի այն դեպքից, երբ մարդուն մարդու տեղ չեն դնում: Սխալն ու դավաճանությունը չպետք է խառնել մեկը մյուսին»:

Նա հայտարարել է, սակայն, որ պաշտոնը թողնելով չի հեռանում կուսակցության շարքերից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]