1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում

ՀԶՀ-ն պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել ԱՄՆ-ում և Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամը պաշտոնական ներկայացուցիչներ է նշանակել Միացյալ Նահանգներում և Ուկրաինայում։ Այդ մասին համագործակցության հուշագրերը կնքվել են Հայաստանի զարգացման հիմնադրամում։ 

«Եվս երկու հոգի միացավ մեր ցանցին։ Երկուսից էլ շատ մեծ սպասելիքներ ունեմ, երկուսն էլ բեռնափոխադրող կազմակերպությունների տերեր են, որոնք պատրաստ են զեղչով կամ ինքնարժեքով ապրանքը տեղ հասցնել, ինչը մեզ համար կարևոր է, քանի որ հայկական ապրանքներն արտահանելիս հենց բեռնափոխադրումն է բարձրացնում գինը»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, դրանցից մեկով Հայ-Ամերիկյան բիզնես խորհդրի վարչության անդամ և «Global USA» ընկերության հիմնադիր Միքայել Հայրապետյանը նշանակվել է Կալիֆորնիայում ՀԶՀ պաշտոնական ներկայացուցիչ։ «Global USA»-ը ԱՄՆ օդային, ծովային, ցամաքային բեռնափոխադրումների արտոնագրերով գործող ընկերություն է, որը «մեկ պատուհանի» սկզբունքով տրամադրում է ներմուծում-արտահանում շղթայի բոլոր ծառայությունները։ «Ընկերության վաճառքի և առևտրի մասնագետը, որը վերահսկում է բիզնես գործարքները՝ սկսած պայմանագրերի կնքումից, ֆինանսական վերահսկողությունից մինչև մաքսային ձևակերպումներ, նույնպես պատրաստ է աջակցել հայաստանյան արտահանողներին»,- նշել է ՀԶՀ նորանշանակ ներկայացուցիչը։ «Ի՞նչպես համապատասխանեցնել արտադրանքը ամերիկյան շուկայի պահանջներին, ինչպե՞ս ներկայացնել արտադրանքը հայկական համայնքից դուրս՝ գլոբալ ամերիկյան շուկա դուրս գալու համար, մեր մասնագետները պատրաստ են խորհրդատվություն տրամադրել հայաստանյան արտահանողներին»,- նշել է Մ. Հայրապետյանը։ 

Մեկ այլ հուշագրով՝ գործարար, «Հայկական նախաձեռնություն» բարեգործական ֆոնդի նախագահ Հայկ Աղվանյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում։ Նրա ղեկավարած «Կոնտինենտալ սերվիս» ընկերությունը զբաղվում է տրանսպորատային բեռնափոխադրումներով։ «Արդեն նախնական ուսումնասիրություններ ունեմ, պահանջարկն առկա է, մեծածախ գնորդների հետ բանակցություններ են սկսվել՝ գնումների վերաբերյալ։ Ուկրաինացի գործընկերներս հիմնականում հետաքրքրված են հայկական սննդամթերքով, պահածոներով, մրգերով, բանջարեղենով, թեթև արդյունաբերության արտադրանքով։ Նաև նպատակ ունեմ Ուկրաինայի երիտասարդ հայերին ներգրավել աշխատանքում՝ երկրի տարբեր տարածաշրջաններում հայկական արտադրանքն առաջ մղելու համար»,- նշել է Ուկրաինայում ՀԶՀ նորանշանակ պաշտոնական ներկայացուցիչ Հայկ Աղվանյանը։ 

Պաշտոնական ներկայացուցիչները նաև ներդրումների ներգրավման գործառույթ են ստանձնել։ Նրանց աջակցությամբ արտահանման կամ տվյալ երկրներում նոր բիզնես կոնտակտներ հաստատելու նպատակով հայաստանյան գործարարները կարող են կապ հաստատել հիմնադրամի միջոցով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]