Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Խոսրով Հարությունյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա դնելու ակնկալիք չունի

Խոսրով Հարությունյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա դնելու ակնկալիք չունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով առանձնապես սպասելիքներ չունի։

«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգում քննարկվելիք հարցերը, նշեց, որ ցանկացած նմանատիպ հանդիպում օգտակար է։ «Գործնական հարթությունում, այսինքն՝ բանակցային ռեալ գործընթացներ սկսելու առումով, Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առանձնապես սպասելիքներ չունեմ։ Անկասկած պետք է լինեն այդպիսի հանդիպումներ, որովհետև ցանկացած հանդիպում օգտակար է»,- նշեց Խոսրով Հարությունյանը։ 
Նրա կարծիքով՝ երկու արտգործնախարարները կկարողանան համանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ համաձայնություն ձեռք բերել։ 
«Երկու երկրների նախագահների հանդիպումները, շփումները միշտ էլ ավելի արդյունավետ են, քան, երբ դրանք բացակայում են։ Այդ շփումների բացակայությունն ավելի ապակայունացնող ազդեցություն է ունենում։ Ես կասկածում եմ, որ բանակցային գործընթացը ռեալ հենքի վրա հնարավոր կլինի բերել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը։ 
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում կհանդիպեն սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցը, ինչպես նաև համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]