Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վենեսուելայում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել

Վենեսուելայում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Կարակասում սպասելու ժամանակը հասնում է մինչև չորս ժամի, իսկ հերթերում հաշվվում է մինչև 3 հարյուր մեքենա: Հաղորդվում է, որ վառելիքի անբավարարությունը կարող է հանգեցնել սննդի մատակարարման ընդհատումների:

Վենեսուելան, որի տնտեսությունը մեծապես կախված է նավթային եկամուտներից, իր պատմության մեջ ապրում է ամենածանր ճգնաժամերից մեկը: Երկրում դիտվում է սննդի և շատ այլ ապրանքների տեսակների անբավարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]