Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում տեւական երաշտն էականորեն ազդել է պտղի արտադրության եւ որակի վրա

Գեղարքունիքում տեւական երաշտն էականորեն ազդել է պտղի արտադրության եւ 
որակի վրա

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, ինչպես գնահատում են մասնագետները եւ այգեգործական տնտեսությունների ներկայացուցիչները, տարին անչափ աննպաստ է ստացվել պտղի արտադրության համար: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետ Ռաֆիկ Բադեյանը, արդեն մեկնարկում է մարզի հիմնական պտղատեսակների՝ տանձի, խնձորի եւ սալորի բերքահավաքը, եւ առաջին արդյունքները համոզում են, որ բերքն այս տարի եւ սակավ է, եւ անորակ, ինչը կապված է հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետ:

«Նորմայից բարձր ջերմաստիճանը մարզում պահպանվում է արդեն մի քանի ամիս, ինչը հնարավորություն տվեց, որ արագ զարգանան տերեւակեր եւ պտղակեր միջատները, որոնք, չնայած ձեռնարկած միջոցառումներին, վնասել են թե պտուղը, թե ծառերի տերեւներն ու ճյուղերը: Մի կողմից էլ պտուղը չհասցրեց նորմալ զարգանալ եղանակային կտրուկ տատանումների պատճառով. ցերեկը գրանցված մինչեւ 30 եւ ավել աստիճան տաքության դիմաց գիշերը գրանցվում էր 8-12 աստիճան տաքություն: Միայն եւ միայն պտղի վատ վիճակը կապված է եղանակային անոմալ երեւույթների հետ: Չմոռանանք նաեւ անցած ձմռան տեւական սառնամանիքները: Կարելի է ասել, որ նախորդ տարվա համեմատ պտղի արտադրությունը մարզում էականորեն նվազած կլինի»,-նշեց Ռաֆիկ Բադեյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]