1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գերմանական 3 քաղաքներում Ադրբեջանի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել

Գերմանական 3 քաղաքներում Ադրբեջանի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ,22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից փախստականի կարգավիճակով Գերմանիայում հաստատված ադրբեջանցիները գերմանական 3 քաղաքներում սեպտեմբերի 22-ին իրենց հայրենիքի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են անցկացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Գերմանիայի Մայնց, Մյունստեր և Անսբախ քաղաքներում տեղի ունեցած ակցիաները կազմակերպվել են ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության Եվրոպայի համակարգող կենտրոնի կողմից:

Ակցիայի մասնակիցները սուր քննադատության են ենթարկել գերմանացի և այլ եվրոպական երկրների այն պաշտոնյաներին, ովքեր տարբեր ժամանակներում կաշառքներ են ստացել ադրբեջանական իշխանություններից և որոնց անունները բացահայտվում են «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սկանդալի շրջանակներում:

Գերմանական հեղինակավոր Զյուդդոյչե Ցայտունգ (Süddeutsche Zeitung) օրաթերթում սեպտեմբերի 19-ին լույս է տեսել «Ադրբեջանի կապը ՔԴՄ կուսակցության պատգամավորի հետ» վերնագրով հոդված:

Թերթի հոդվածի համաձայն` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը գումար է ստացել  ինչ-որ ընկերությունից, որն ակնհայտորեն վճարովի լոբբիստական գործունեության է մատուցել Ադրբեջանի իշխանություններին:

Կարին Շտրենցը 2009թ.-ից ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր է: Նա արդեն վաղուց համարվում է Ադրբեջանի ակնհայտ լոբբիստն ու աջակիցը: Նրա համացանցային կայքի գլխավոր էջում նրա լուսանկարն է  նախագահ Իլհամ Ալիևի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]