Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կիևի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Կիևի ազգային պատկերասրահում բացվել է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին 
նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ազգային պատկերասրահում բացվել է «Հանճարը և ծովը. ավանդույթները, որոնումները, հայտնագործությունները» խորագիրը կրող ցուցահանդես` նվիրված Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և պատկերասրահի 95-ամյակին:

Ցուցահանդեսի կազմակերպումը ողջունեց Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:

«Մասնագետների նախաձեռնության շնորհիվ, ականավոր հայրենակիցների արվեստը շարունակում է ուրախացնել արվեստի սիրահարներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ AnalitikaUA.net-ին  ասել է Վիլեն Շատվորյանը։

Կազմակերպիչները, նկարագրելով հայ նկարչի ստեղծագործական ուղին, նշել են, որ Այվազովսկին եղել է ականավոր բնանկարիչ, մարինիզմի հիմնադիր, ում աշխատանքները մեծ ազդեցություն են թողել հայկական, ուկրաինական ու ռուսական մշակույթների վրա:

Ցուցահանդեսը ներառում է ավելի քան մեկ տասնյակ նկարներ եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք ներկայացնում են նկարչի աշխատանքի տարբեր ժամանակաշրջանները:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև XVIII-XX դարերի նկարչության եւ գրաֆիկայի ավելի քան 60 աշխատանքներ, որոնք վերաբերվում են ծովային թեմային:

Ցուցադրվում են նաև Այվազովսկու լուսանկարները, որոնք կորել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ այնուհետև գտնվել, ինչպես նաև Շերեմետևի թանգարանի ցուցանմուշները` արխիվային նյութերը, լուսանկարները, 19-րդ դարի մարտական նավերի տարբեր իրերը և անձնակազմի ունեցվածքը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հոկտեմբերի 31-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]