Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է վիրաբույժ, լորդ Արա Դարզիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է վիրաբույժ, լորդ Արա Դարզիին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, հայազգի պրոֆեսոր, լորդ Արա Դարզիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Արա Բաբլոյանը դրվատանքով է խոսել բարձրակարգ վիրաբույժի` բժշկության եւ վիրաբուժության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի մասին: Կարեւորելով Հայաստան-Սփյուռք համագործակցությունը` խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է, որ Հայաստանում առաջնահերթություն են ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը, կրթության եւ առողջապահության ոլորտների զարգացումը:

Զրուցակիցները կարեւորել են առողջապահության ոլորտում համատեղ ծրագրերիիրականացումը, փորձի փոխանակումը: Քննարկվել են նաեւ երեխաների զարգացման եւ վերականգնողական հայաստանյան կենտրոններին առնչվող մի շարք հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]