Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՕՖ-ի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը` ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին եւ բարձր գնահատել ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունն ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում, որն սկիզբ է առել 1988 թվականից:

Արա Բաբլոյանը հպարտությամբ նշել է, որ ՀՕՖ-ի հետ համագործակցում է դեռեւս նրա ձեւավորման տարիներից

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին, մասնավորապես «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցելու Բերդի տարածաշրջանի բնակչությանը:

ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամ Օսկար Թաթոսիանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով եւ շարունակաբար իրականացված ծրագրերի համար, որոնց շնորհիվ փրկվել են հազարավոր կյանքեր, կանխարգելվել բազմաթիվ հիվանդություններ:

Արա Բաբլոյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, առողջապահության եւ այլ ոլորտների


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]