Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ամփոփել է ՀՀ կրթության և գիտության նախարարության իրականացրած ծրագրերը

 Լևոն Մկրտչյանն ամփոփել է ՀՀ կրթության և գիտության նախարարության 
իրականացրած ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության որակի բարձրացման և դպրոցների խոշորացման ծրագրի շրջանակում վերամիավորվել է 13 հանրակրթական դպրոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում, ամփոփելով կառավարության մեկ տարվա գործունեությունը և ԿԳ նախարարության իրականացրած ծրագրերն, այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

2016 թվականին ԿԳՆ-ն «Կրթության բարելավում» վարկային ծրագրով Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում գործարկել է 24, իսկ 2017-ին՝ Արագածոտնի, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում՝ 23 նախակրթարան։ Դրանք ընդհանուր առմամբ նախատեսված են 1200 սովորողի համար:

«2017 թվականին հանրապետության 13 դպրոցում սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցումը։ Վերապատրաստվել է 46 ուսուցիչ, ծրագրում ընդգրկված է 1600 սովորող»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝  2017 թվականի սեպտեմբերից հանրապետության 1257 դպրոցների մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է  փորձնական ծրագիր` «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական տարրերի ներառմամբ: Հայաստանի շուրջ 250 դպրոցների 10-րդ դասարաններում սույն թվականի սեպտեմբեր ամսից ներդրվել է «Ձեռնարկատիրություն» փորձնական առարկան։ Վերապատրաստվել է 250 ուսուցիչ, իսկ ծրագրում ներառված է մոտ 6300 սովորող:

«Ուսուցիչ» ծրագրի մշակման աշխատանքները ամփոփման փուլում են:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]