Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք Է առաջադրվել 18-ամյա սիրիացուն

Լոնդոնի ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք Է առաջադրվել 18-ամյա սիրիացուն
 ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի դատական իշխանությունները Լոնդոնի մետրոյում կատարված ահաբեկչությանը մասնակցելու մեղադրանք են առաջադրել Սիրիայից սերված 18-ամյա Ահմեդ Հասանին, ինչի մասին սեպտեմբերի 22-ին գրել Է The Guardian-ը` հղում անելով Սքոթլանդ-Յարդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա Է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել Էր սեպտեմբերի 16-ին Դուվրում: Ընդամենը ոստիկանությունը Ահաբեկչությանը հակազդելու մասին օրենքի գործողության շրջանակներում այդ գործով կալանքի տակ Է վերցրել վեց տղամարդու: Հասանից բացի, ձերբակալված են նաեւ 21-ամյա մի իրաքցի, 48, 30, 25 եւ 17 տարեկան տղամարդիկ:

Լոնդոնի մետրոյում ահաբեկչական գործողությունը կատարվել Է անցած շաբաթ: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 30 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]