Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քայլեր են ձեռնարկվում նոր շուկաներում արտոնյալ առևտրային ռեժիմներ ստանալու ուղղությամբ

Քայլեր են ձեռնարկվում  նոր շուկաներում արտոնյալ առևտրային ռեժիմներ ստանալու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշտապես քայլեր է ձեռնարկում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 22-ին  խոսելով Հայաստանում ներդրումային միջավայրի, պետական արտոնությունների վերաբերյալ, այս մասին  ասաց   ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանը «Doing Business»-ի վարկանիշով առաջադիմել է և այժմ գրավում է 38 տեղը, «Տնտեսական ազատության ինդեքս»-ով 33-րդ տեղում է, որը բավականին լավ արդյունք է 186 երկրների շարքում, իսկ «Ներդրումների ազատության ինդեքս»-ով  աշխարհի առաջատար 20 երկրների շարքում է:

 Ըստ Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետի` Հայաստանը օտարերկրյա ներդրողների համար վարում է բաց քաղաքականություն և նրանք  ունեն նույն իրավունքները, ինչ տեղական ներդրողները:

«Օտարերկրյա ներդրողները ունեն հնարավորություն անխոչընդոտ տեղափոխել իրենց կապիտալը, փոխարկել արժույթները, ինչպես նաև 5 տարվա ընթացքում նրանք կարող են օգտվել այն օրենքներից, որոնք գործել են ներդրումը կատարելու պահից»,- ասաց Լալայանը:

Ներդրումային միջավայրը վստահելի դարձնելու համար Հայաստանը կնքում է տարբեր համաձայնագրեր այլ  երկրների հետ ներդրումային և ֆինանսական ոլորտներում: «Դրանցից են ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագրերը: Հայաստանը 41 երկրների հետ ունի այդպիսի համաձայնագրեր, որոնք թույլ են տալիս այդ երկրների ներդրողներ հետ ավելի արագացված ընթացակարգով իրենց հարցերը և խնդիրները լուծել»,-  նշեց Լալայանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետը նաև նշեց, որ Հայաստանը 44 երկրների հետ կրկնակի հարկման բացառման համաձայնագրեր են կնքել:

Լալայանի  խոսքով` այս բարեփոխումների արդյունքում Հայաստանում վերջին տարիներին   օտարերկրյա ներդրումներ են իրականացվել Արգենտինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Օտարերկրյա ներդրումները կատարվել են էներգետիկայի, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում:

«Հայաստանը բացառիկ երկրներից է աշխարհում, որ ունի արտոնյալ առևտրային ռեժիմներ աշխարհի չորս կողմերում: Հայաստանի շուկան 3 միլիոնանոց շուկա է, սակայն մեր երկիրը անխոչընդոտ ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա մուտք գործելու  հնարավորություն ունի: «GSP+» համակարգով Հայաստանը շուրջ 6400  տեսակի ապրանք կարող է առանց մաքսատուրքերի տեղափոխել Եվրամիության շուկա»,- ասաց Լալայանը:

Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետը նշեց, որ նախարարությունը այս ամենով չի բավարարվում և աշխատում է նոր շուկաներ բացահայտելու ու արտոնյալ առևտրային ռեժիմներ ստեղծելու ուղղությամբ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]