Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր

Հայաստանն ու Սլովենիան ստորագրել են միջկառավարական համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալլին կատարած այցի շրջանակներում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովենիայի Հանրապետության կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագիրը: Սլովենիայի Հանրապետության կողմից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Պետեր Գասպերիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, համաձայնագիրը նպատակ ունի նպաստել երկու պետությունների միջև առևտրի և տնտեսական կապերի զարգացմանը, խթանել համագործակցությունը ճանապարհային փոխադրումների ոլորտում՝ շուկայական տնտեսության շրջանակներում, հասնել ինտերմոդալ փոխադրումների զարգացմանը: Համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների տարածքների միջև իրականացվող բեռների և ուղևորների ճանապարհային փոխադրման, իրենց երկրներով տարանցիկ և երրորդ երկիր կամ երրորդ երկրից կողմերից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից իրականացվող փոխադրումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]