Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ-ն և ԵՄ-ն զգալի արդյունքների են հասել ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի բանակցություններում

 ՀՀ-ն և ԵՄ-ն զգալի արդյունքների են հասել ընդհանուր ավիացիոն գոտու 
համաձայնագրի բանակցություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտի ձևավորելու բանակցությունների արդյունքում ձևավորված տեքստն արդեն վերջնական տեսքի է բերվել: Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Մենք արդեն տեքստը վերջնական տեսքի ենք բերել և այն ուղարկել ենք մեր եվրոպացի գործընկերներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ Եվրոպական Միության կողմից արձագանքը ստանալուց և հնարավոր որոշ խնդիրներ հաղթահարելուց հետո հնարավոր կլինի անցնել փաստաթղթի ստորագրմանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ ևս բանակցում է ճանապարհային քարտեզի շուրջ, որը բերելու է Միության անդամ երկրների միջև հավասար պայմանների ձևավորման:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]