Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների հետ խնդիրների դեպքում կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին

Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների հետ խնդիրների դեպքում կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցփաթեթի շահառուները ապահովագրական ընկերությունների  հետ խնդիրներ ունենալու դեպքում հոկտեմբերի 1-ից կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի  գրասենյակ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

« Հիմա ապահովագրական ընկերությունների միջոցով այս գործուն մեխանիզմը միացրել ենք ծրագրին: Ինչու եմ ասում գործուն, որովհետև օրենքով մենք պարտադրել ենք ապահովագրական ընկերություններին համաձայագիր ստորագրել ֆինանսական համակարգի հաշտատարի հետ, որ ինքը պարտավորվում է հրաժարվել բողոքարկման իրավունքից: Ի՞նչ է դա նշանակում. եթե վեճ է առաջանում, քաղաքացին դիմում է հաշտարարին, վերջինս 10-օրյա ժամկետում կայացնում է որոշում, իսկ ապահովագրական ընկերությունն այն չի բողոքարկում, որովհետև կամովին հրաժարվել է դրանից»,-ասաց Սամվել Մարգարյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ երկրորդ տարվանից սկսած, ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելության ցուցանիշներով պայմանավորված,  ավելացնելու կամ պակասեցնելու են շուկայում ապահովագրական ընկերության տեսակարար կշիռը: Եթե ապահովագրական ընկերության բողոքները շատ եղան, ապա զրկվելու է շահառուներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]