Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է. Սերգեյ Ավետիսյան

«Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն ավելանում է. Սերգեյ Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն օր օրի ավելանում է՝ թե այնտեղ արդեն իսկ ներկայացված ավիաընկերությունների, թե նոր ավիաընկերությունների կողմից: Սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:

«Եվ ամենաուրախալին այն է, որ ավիաընկերությունները ցանկանում են «Շիրակ» օդանավակայան մուտք գործել ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում չվերթները նվազեցնելու հաշվին, այլ առհասարակ չվերթների թիվը մեծացնելու, չվերթները դիվերսիֆիկացնելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ կյանքը ցույց է տվել, որ «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքի աճը չի եղել «Զվարթնոց»-ի ուղևորահոսքի նվազման հաշվին: «Շատերն էին մտածում, որ դա տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքի նվազման հաշվին, սակայն այդպես չեղավ»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը` հավելելով, որ ուղևորահոսքի կայուն աճ կա և «Շիրակ» օդանավակայանում, և «Զվարթնոց» օդանավակայանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]