Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մատների երակները՝ վարկային քարտի փոխարեն

Մատների երակները՝ վարկային քարտի փոխարեն
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Costcutter մեծ վաճառատների ցանցը թեստավորում Է կենսաչափական վճարային համակարգ, որտեղ ապրանքների վճարման համար օգտագործվում Է մատների երակների եզակի ուրվանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Տեխնոլոգիան, որի դեպքում Էլեկտրոնային սքաներ-ընթերցիչն արատացոլում Է մատների երակները եւ առաջացնում եզակի նշանաբառը, փորձարկվել Է Costcutter մեծ վաճառատանը՝ Լոնդոնի Բրունեյի համաալսարանի ուսանողական ավանի տարածքում: Հետագայում, եթե թեստավորումը հաջող անցնի, Fingopay տեխնոլոգիան կարող են սկսել օգտագործել նաեւ ցանցի մյուս խանութներում:

Գրանցման ժամանակ օգտատերերը պետք Է մատի երակների նկարը կցեն վարկային կամ դեբետային քարտին, որպեսզի այնուհետեւ վճարեն ապրանքների դիմաց՝ իրենց մոտ չունենալով ո՛չ քարտ, ո՛չ Էլ կանխիկ փող:

Fingopay տեխնոլոգիան մշակել Է Hitachi տեխնոլոգիական հսկան, իսկ Sthaler կենսաչափական վճարային ընկերությունն ստացել Է մանրածախ հատվածում դրա գործարկման թույլատրագիր:

Վճարման նոր եղանակն առանձնապես դուր կգա երիտասարդությանը, համոզված Է Sthaler-ի գործադիր տնօրեն Նիկ Դրայդենը:

«Այսօրվա երիտասարդությանն անհրաժեշտ Է, որ ամեն ինչ լինի ավելի պարզ, հարմար, անվտանգ եւ արագ»,- ասում Է Sthaler-ի ղեկավարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]