Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան. ժամկետները դեռ հստակեցված չեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգում նախատեսված է այց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: «Այց օրակարգում կա, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»,- ընդգծեց նա:

Իրանի էներգետիկայի փոխնախարար Ալի Ռեզա Դայեմին օրերս իրանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է այցելել Թեհրան՝ ընդգծելով, որ հայ-իրանական կապերը տարբեր կրոններ դավանող երկրների բարեկամության փայլուն օրինակ են:

Դայեմին, ով նաև Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ղեկավարն է, շնորհավորելով ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձը, ընդգծել է, որ այդ անցնող տարիների ընթացքում Իրանը ոչ մի ջանք չի խնայել՝ նպաստելու Հայաստանի առաջընթացին, զարգացմանն ու անվտանգությանը:

Նա նշել է, թե Իրանը հավատացած է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ու կառուցողական երկխոսության միջոցով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]