Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատանքները

Ավարտվել են 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների 
վերականգնման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Արարատի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ոռոգման համակարգերի 13 ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման աշխատաքները: Ծրագիրն իրագործվել է   Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

13 ջրանցքների ընդհանուր երկարությունը 96 կմ է, սպասարկման տարածքը՝ 8536.5 հա: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում որոշվել է վերականգնել ջրանցքների առավել խնդրահարույց հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է 57.26 կմ: Արդյունքում՝ կխնայվի տարեկան 23.577 մլն մ³ ջուր և 315 հա-ով կընդլայնվեն ոռոգվող հողատարածքները:

Վերականգնման համար առաջարկված 13 ջրանցքներից 10-ը վերցնում են ջուրը խոշոր ոռոգման/դրենաժային համակարգերից, իսկ մնացած երեքը՝ ուղղակիորեն գետերից:

Ծրագրում ներգրավված հինգ բաժանարար ջրանցքների ջրհան կայանները (Ավշար-Այգավան, Արմաշ, Աչաջուրը, Նոյեմբերյան, Սարալանջ) վերականգնվել էին Հազարամյակի մարտահրավեր կորպորացիա -Հայաստան ծրագրի շրջանակներում, իսկ դրանց բաժանարար ջրանցքների վերականգնումը ավելի արդյունավետ կդարձնի նախկինում կատարված աշխատաքները:

Նշենք, որ ջրհան կայանների հեռացնող ու մոտեցնող ջրանցքների վերականգնման  ընդհանուր արժեքը կազմել է 3047.5 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]