Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

25 տարի առաջ մահացած Ֆրենկ Զապան շրջագայության Է մեկնում հոլոգրամի տեսքով

25 տարի առաջ մահացած Ֆրենկ Զապան շրջագայության Է մեկնում հոլոգրամի տեսքով
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրենկ Զապան վերստին շրջագայության Է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց: Այս անգամ հոլոգրամի տեսքով: Համերգների շարքը, որոնցում, բացի Զապայի հոլոգրամից, ելույթ կունենան նաեւ նրա նախկին երաժշտական ընկերակիցները, կսկսվի 2017 թվականի վերջին եւ կշարունակվի 2018 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հոլոգրամն ստեղծում Է Eyellusion ընկերությունը, որն արդեն անցյալում շրջագայության Է ուղարկել Ռոնի Ջեյմս Դիոյի հոլոգրամը:

Ինչպես գրում Է Rolling Stone-ը, ծրագրի մեխը կդառնա Ֆրենկ Զապայի գրած «Ջոյի ավտոտնակը» (Joe՚s Garage) երեք մասից բաղկացած օպերան: Ինչպես եւ Զապայի կենդանության օրոք, նրա հոլոգրամը կկատարի "Central Scrutinizer"-ի («կենտրոնական մանրամասն հետաքննողի») դերը:

Թե հատկապես որտեղ կկայանան ելույթները, առայժմ հայտնի չԷ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]