Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել

Ռումինիայի տարբեր քաղաքներում Հայաստանի անկախության օրվան նվիրված 
միջոցառումներ են կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Հայոց Միության (ՌՀՄ) Կոնստանցայի մասնաճյուղը (նախագահ՝ Լիվիու Մերդինյան) Կոնստանցայի Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի համագործակցությամբ սեպտեմբերի 21-ին կազմակերպել էր «Դոբրոջայի էթնիկ խճանկարում հայկական ավանդական տարազը» թեմայով ցուցահանդես: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Բացման արարողությանը հայ-ռումինական պատմական առնչությունների և միջպետական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: «Շնորհիվ փոքրամասնությունների հանդեպ Ռումինիայի կառավարության հոգատարության` փառահեղ անցյալ ունեցող ռումինահայ համայնքն այսօր կարողանում է պահպանել իր ինքնությունը և լիարժեք մասնակցել հանրային կյանքին»,- ասաց դեսպան Գասպարյանը: 

Ժողովրդական արվեստի և ազգագրության թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն և արվեստաբան Անահիտ Դավիդյանը խոսեցին Կոնստանցայի ու շրջակայքի հայերի ազգային յուրահատկությունների և երկրի զարգացման մեջ նրանց նշանակալի ներդրման մասին։ Ցուցահանդեսին ներկա էին Ռումինիայում հավատարմագրված դիվանագետներ, հույն և այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: 

Հայաստանի անկախության 26-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-22-ին ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղը կազմակերպել էր Հայկական ֆիլմի օրեր «Ռոման» հյուրանոցի հանդիսությունների սրահում, որի պատվավոր հյուրը ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանն էր։ Միջոցառման գործընկերների թվում էին Ռոմանի քաղաքապետարանը, «Կլեպսիդրա» մշակութային ընկերությունը և այլն։

Սեպտեմբերի 21-ին ՌՀՄ Բոտոշանի մասնաճյուղը քաղաքի «Ունիրեա» կինոթատրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրություն։ 

Հայաստանի անկախության օրվա առթիվ ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը, Գեռլայի Հայկական թանգարանի ասոցիացիան, Կլուժի նահանգային խորհուրդի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի կազմակերպմամբ սեպտեմբերի 23-ին տեղի է ունենալու հայկական մշակույթի օր, որի շրջանակներում հիշատակվելու է հայտնի հայագետ, «Արմենիա» ամսագրի հիմնադիր խմբագիր Քրիստոֆ Սոնգոտի մահվան 110-ամյակը: 

Ռումինական «Աջերպրես» լրատվական գործակալությունը և տեղական մամուլն անդրադարձան Հայաստանի անկախության օրվան ու դրան նվիրված միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]