Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին

Լևոն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Շարպանտիեին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում կրթության ոլորտն ուշադրության կենտրոնում պահելու համար: «Առանձանակի ուզում եմ կարևորել այն մեծ և մշտական աջակցությունը, որը դեսպանատունը ցուցաբերել է կրթության համակարգի հանդեպ: Շնորհակալ եմ նաև Հայաստանի նկատմաբ Ձեր ունեցած բարեկամական վերաբերմունքի համար»,-  նշել է Լ. Մկրտչյանը:

Իր հերթին  դեսպան Շարպանտիեին ընդգծել է, որ կրթության համակարգում կատարվել են աշխատանքներ, որոնք գոհացուցիչ են և արդյունքներն էլ ակնառու,  մասնավորապես, նշվել է Հայաստանի  Ֆրանսիական համալասարանի, հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման  ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի մշակած և հանրային քննարկման ներկայցված օտար լեզուների դասավանդման հայեցակարգը,  որով նախատեսվում է հանրակրթական դպրոցներում և բուհերում մի շարք օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի դասավանդման  արդյունավետության բարձրացում:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակը սովորողների շրջանում օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացումն է, որին միտված է տարբեր լեզուներով խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացումը:  Հանրապետությունում առկա է  ֆրանսերենի խորացված ուսուցմամբ 10 դպրոց: Ձևավորվել է յուրօրինակ ցանց, որն, ինչպես իր խոսքում նշել է ԿԳ նախարարը, կարող է նաև ընդլայնվել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական կրթական ծրագրերի շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]