Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը դեմ Է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Չինաստանը դեմ Է ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը դեմ Է Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սահմանել Է միակողմանի կարգով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դուք խոսում եք պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որոնք սեպտեմբերի 21-ին ստորագրվել են նախագահ Թրամփի կողմից, ապա այդ հարցի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը հայտնի Է. մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներից դուրս միակողմանի պատժամիջոցների դեմ: Այս դիրքորոշումը հստակ Է եւ հետեւողական»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել Է Լու Կանը:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 21-ին ստորագրել Է հրամանագիր, որն ընդլայնում Է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության լիազորությունները ԿԺԴՀ-ի եւ նրանց դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցում, ովքեր Փենյանին օգնություն են ցույց տալիս տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես առեւտրական եւ ֆինանսական հատվածներում:

Ֆինանսական գերատեսչության ղեկավարն այժմ կարող Է «արգելափակել բոլոր դրամական միջոցները, որոնք ստացվում են այն (բանկային) հաշիվներ կամ դրանցից եւ անցնում դրանցով, որոնք կապված են Հյուսիսային Կորեայի հետ եւ գտնվում են Միացյալ Նահանգներում կամ պատկանում են ԱՄՆ-ի քաղաքացիների»:

Որոշումը նաեւ լիազորություններ Է տրամադրում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին, պետքարտուղարի հետ կոնսուլտացիաներից հետո, սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք կապված են ԿԺԴՀ-ի արդյունաբերության, տրանսպորտային ճյուղի հետ կամ ներմուծմամբ կամ արտահանմամբ են զբաղվում ԿԺԴՀ-ում: Սահմանվում Է այն ինքնաթիռներով եւ նավերով ԱՄՆ այցելության 180-օրյա արգելք, որոնք եղել են ԿԺԴՀ-ի տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]