Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

NASA-ի արբանյակները տեսագրել են «Մարիա» փոթորկի առաջացրած հեղեղը

NASA-ի արբանյակները տեսագրել են «Մարիա» փոթորկի առաջացրած հեղեղը
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի կլիմայական արբանյակները ստացել են «Մարիա» փոթորկի առաջացրած անձրեւներից Կարիբյան ծովի կղզիների հեղեղման գործընթացի մանրամասն տվյալները եւ տեսագրել են այն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է տիեզերական գործակալության մամուլի ծառայությունը:

«Մարիա» փոթորիկն աղետալի հեղեղներ Է առաջացրել Պուերտո Ռիկոյում եւ ջրի տակ առել կղզու մայրաքաղաք Սան Խուանը:

Այժմ «Մարիան» տեղափոխվել Է կղզուց դեպի հյուսիս - արեւելք, բայց այն առաջվա պես կազդի Պուերտո Ռիկոյում տեղումների մակարդակի վրա եւ այսօր հզոր անձրեւներ կառաջացնի»,- հայտնել են գործակալությունում:

Կղզու իշխանությունների ընթացիկ գնահատումներով՝ փոթորիկն արդեն հասցրել Է առնվազն 12 մարդու կյանք խլել, իսկ Դոմինիկա կղզում զոհվել Է եւս 15 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]