Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պալաուի և Միկրոնեզիայի հետ

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պալաուի և 
Միկրոնեզիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Պալաուի արտգործնախարար Ֆաուստինա Ռեհուհեր-Մարուգին` Պալաուի նախագահ Թոմաս Ռեմենգեսաուի ներկայությամբ սեպտեմբերի 21-ին ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցին քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության առնչվող հարցեր։ 

Նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին Նալբանդյանը և Միկրոնեզիայի արտաքին գործերի քարտուղար Լորին Ռոբերտը ևս ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունը:

Ստորագրման արարողությանը հետևած զրույցի ժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նշեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հնարավորություն է ընձեռում ակտիվացնել երկկողմ շփումները և համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]