1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում հայկական թեմաներով հոդվածներ են հրատարակվել

Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում հայկական թեմաներով 
հոդվածներ են հրատարակվել

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի գիտական շրջանակները շարունակում են անդրադառնալ հայկական թեմաներին։ Ռումինիական Ակադեմիայի «Ազգագրության եւ բանահյուսության ամսագրի»/Journal of Ethnography and Folklore համարներից մեկում (հ.1-2/2016) ակադեմիկոս, ազգագրագետ Սաբինա Իսպասը/Sabina Ispas, որը նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն է, ֆրանսերեն ընդարձակ հոդված է հրապարակել հայկական թեմայով՝ «Հայկական եւ ռումինական ժողովրդական մշակույթներում բույսերի կերպարանքը. Ծառը» (Hypostases du végétal dans les cultures populaires des Roumains et des Arméniens: l'Arbre, էջք 125-137)։

Ըստ հեղինակի, համաշխարհային խորհրդանիշների մեջ Ծառը քրիստոնեական մոտիվ է, որը ներկա է ռումինական, ինչպես նաեւ քրիստոնեկան տարածքի վրա զարգացած բոլոր մշակութային եւ գրական բանավոր ավանդույթներում: Ծառի եւ այլ բուսական մոտիվների ներկայացման ձեւերը բազմազան են, որոնց մեջ հեղինակը հատուկ անդրադառնում է հայկական խաչքարին: Ըստ նրա, հայկական խաչքարը կամ կրկնում, կամ փոխարինում է Ծառին` մեզ հավատացնելով, թե Ծառը կարող է շատ դեպքերում խորհրդանշել Փրկչի խաչին եւ քրիստոնեական հավատին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ակադ. Սաբինա Իսպասը հայագիտական եւս մեկ հոդված է հրապարակել Ռումինիական Ակադեմիայի Ազգագրության եւ բանահյուսության ինստիտուտի տարեգրքում, «Սասունի հերոսները. Սանասար եւ Բաղդասար երկվորյակ եղբայրները» վերնագրով (հ.27/2016, էջք 155-182)։ Հոդվածում հեղինակը մանրամասն վերլուծում է «Սասնա ծռերի» առաջին մասը եւ ներկայացնում դրա պատմությունը՝ մատնանշելով այն փաստը, որ ողջ բանաստեղծական կառուցվածքի առանցքը Սասունը որպես սրբավայր ընկալելն է, որի հիմնադիրները հայկական բնօրրանի պատմության մեջ կարեւորագույն դեր են ունեցել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]