Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր 

Վարդենիս քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել. կա մեկ վիրավոր 

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Ակունք գյուղի բնակիչ է դանակահարվել։ «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ։ 
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:15-ին ՀՀ ոստիկանություն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի կայազորային հոսպիտալից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ 
«Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ նշված քաղաքացին՝ ով Ակունք գյուղի բնակիչ է, «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն գյուղի մեկ այլ բնակչի հետ։ Վերջինս վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է՝ կրծքավանդակի հատվածում վնասվածքներ պատճառելով»,- տեղեկացրին ոստիկանությունից։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]