Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ

Անկախության օրվա հրավառության համար հատկացվեց 11 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական հրավառության կազմակերպման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 11 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում: «Հաշվի առնելով, որ ժամանակի սղությամբ պայմանավորված գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մրցակցային ընթացակարգի կազմակերպումն անհնար է, նախագծով առաջարկվում է հրավառության ծառայությունները ձեռք բերել մեկ անձից՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am