Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ

ՄԻԵԴ հերթական վճիռներով կառավարությունը կփոխհատուցի 6 հազար եվրոյին համարժեք դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 6 հազար եվրոյին համարժեք դրամ կտրամադրի Արդարադատության նախարարությանը՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացված վճիռների փոխհատուցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկու վճիռներից առաջինը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով է:

2017 թվականի հուլիսի 20-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3000 եվրոյին համարժեք դրամ: Նշված գործով ՄԻԵԴ սահմանած հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 20-ն է:

Երկրորդը «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն է, որը դարձյալ նույնչափ գումար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]