Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է 
կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, որը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառմանը ներկա էին մոտ 200 հյուրեր, որոնց թվում՝ Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, Արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացմանը միտված ծրագրերին: Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի մասին է վկայում նաև վերջերս ՀՀ կառավարության՝ Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու, իսկ ավելի վաղ Ճապոնիայի կառավարության՝ ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիա մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ որոշումները: 

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացման համար:

«Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Յասումինե Սատակեն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին՝ անդրադառնալով հայ-ճապոնական գործարար և մշակութային կապերի հետագա խորացմանն ու զարգացման ուղղված նախաձեռնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]