Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում պարենի պակասն այս տարի կկազմի 458 հազար տոննա. Yonhap

ԿԺԴՀ-ում պարենի պակասն այս տարի կկազմի 458 հազար տոննա. Yonhap
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն ներառված Է այն երկրների ցուցակում, որոնք բնակչությանը պարենով ապահովման համար կողմնակի օգնության կարիքն ունեն: Ինչպես սեպտեմբերի 22-ին հայտնել Է Yonhap գործակալությունը, այս մասին ասված Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) հաշվետվության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հյուսիսային Կորեայում հացաբույսերի բերքը երաշտից լրջորեն տուժել Է ապրիլից մինչեւ հունիսն ընկած շրջանում: Դրա հետեւանքով սննդամթերքի պակասը կազմում Է 458 հազար տոննա»,- նշել Է Yonhap-ը: Այդուամենայնիվ, դա 33 տոկոսով պակաս Է, քան մեկ տարի առաջ, երբ ԿԺԴՀ-ին պահանջվել Էին 685 հազար տոննա պարենի մատակարարումներ:

Ընդամենը ցուցակում կա 37 երկիր, դրանցից 29-ը գտնվում են Աֆրիկայում, իսկ մնացած յոթն՝ Ասիայում: Մեկ օր առաջ Կորեայի Հանրապետությունը որոշում Է ընդունել 8 միլիոն դոլար գումարի օգնություն ցույց տալ Հյուսիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]