Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի նախագահը հայտարարել Է հրթիռային ներուժն ամրապնդելու մտադրության մասին

Իրանի նախագահը հայտարարել Է հրթիռային ներուժն ամրապնդելու մտադրության մասին
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը մտադիր Է ամրապնդել հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ռազմական հնարավորությունները: Մենք կամրապնդենք հրթիռային ներուժը: Եվ մենք որեւԷ մեկի թուլյտվությունը հարցնելու կարիքը չունենք, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը»,- նրա խոսքը մեջբերել Է PressTV հեռուստաալիքը:

Ռոուհանին ընդգծել Է, որ իր երկիրը հանգուցային դեր Է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման գործում, ինչպես նաեւ նշել Է Թեհրանի հանձնառությունը կատարելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]