Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկրաշարժից հետո շուրջ 3 հազար շենք կարող Է փլվել Մեխիկոյում

Երկրաշարժից հետո շուրջ 3 հազար շենք կարող Է փլվել Մեխիկոյում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկան պատուհասած հզոր երկրաշարժից հետո APL Ingenieros Consultores ինժեներային ասոցիացիան հայտարարել Է Մեխիկոյում մոտավորապես 3 հազար շենքերի փլվելու վտանգի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ասոցիացիայի տվյալների համաձայն, այդ շենքերը պատերի, հենասյուների եւ հեծանների լուրջ վնասվածքներ ունեն, ուստի վտանգ են ներկայացնում: Դրանք գտնվում են այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Անսուրեսը, Նապոլեսը, Նարվարտեն, Վերտիսը, դել Վալիեն, Կոնդեսան, Տլատելոլկոն, Տլալպանը, նշում Է Publimetro պորտալը:

Ասոցիացիայի ներկայացուցիչ Ալբերտո Լոպես Ասեվեդոն նշել Է, որ ինժեներները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ուղարկված իրենց շենքերի լուսանկարները: «Մենք մի քանի օգտահաշիվներ ենք բացել WhatsApp-ում, ուր մարդիկ ուղարկում են իրենց շենքերի ճաքերի ու պատճառված վնասների լուսանկարները, դրանք ուսումնասիրում են մի խումբ ինժեներներ ու ճարտարապետներ»,-նշել Է Լոպես Ասեվեդոն:

Ավելի վաղ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել Է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել Է 270-ից:

7,1 մագնիտուդով երկրաշարժը Մեկսիկայում տեղի Է ունեցել սեպտեմբերի 19-ի երեկոյան: Երկրի հարավում ստորգետնյա ուժգին ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Մեխիկոյում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]