Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը խորհրդակցության միջոցով անդրադառնալու է հանձնարարականների իրականացման հաշվետվությանը

Վարչապետը խորհրդակցության միջոցով անդրադառնալու է հանձնարարականների իրականացման հաշվետվությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության աշխատակազմի ղեկավարը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է, որ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին իր կողմից տրվել է շուրջ 260 հանձնարարական։ Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի և հիմնախնդրների կարևորությունը՝ վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է համարում անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ նպատակով Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մինչ սեպտեմբերի վերջ ամփոփել և ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի հսկողության արդյունքները և նշվածի վերաբերյալ կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն:

Վարչապետը մարզպետներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշների, որոնք հստակ ձևակերպվել են, ինչպես նաև ընթացիկ միջոցառումների վերաբերյալ հանրությանը ներկայացնել հաշվետվություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]