Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ հարկադրված են եղել լքել իրենց տները. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ

Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ հարկադրված են եղել լքել իրենց տները. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում լրագրողներին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, համաշխարհային կազմակերպության՝ կրթության հարցերով հատուկ դեսպանորդ Գորդոն Բրաունը:

Նա նշել Է, որ այն անչափահասների մեծամասնությունը, որոնց վերաբերում Է խոսքը, գտնվում Է Սիրիայում, Իրաքում, Եմենում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Ուգանդայում, Սոմալիում եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում: Ընդ որում, «30 մլն երեխաներից 10 միլիոնը հարկադրված են եղել լքել ոչ միայն իրենց տները, այլեւ հայրենի երկրները»:

Ըստ Բրաունի գնահատումների, ընդհանուր առմամբ աշխարհում «75 մլն երեխաներ ապրում են արտակարգ դրության պայմաններում եւ մարդասիրական օգնության կարիք ունեն»: Ինչպես արձանագրել Է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը, նման իրավիճակում հայտնված անչափահասները գտնվում են առանձնակի վտանգի գոտում: Նրանք մեծ հավանականությամբ դառնում են շահագործման զոհեր, հայտնվում են ստրկության մեջ, նրանց հաճախ ստիպում են ամուսնանալ մեծահասակների հետ, զբաղվել ծանր աշխատանքով կամ մասնակցել մարտական գործողությունների:

Բրաունը նշել Է «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամում հավելյալ միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը, որն զբաղվում Է հակամարտությունների կամ ճգնաժամերի պատճառով դժվարին կացության մեջ հայտնված երեխաների ուսուցման նախագծերով: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի խոսքով՝ հիմնադրամը ներկայում կուտակել Է 150 մլն դոլար, սակայն այդ միջոցները բավարար չեն առաջադրված բոլոր նպատակներն իրագործելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]