1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադան ակնկալում է հետագայում էլ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Ջասթին Թրյուդո

 Կանադան ակնկալում է հետագայում էլ խորացնել համագործակցությունը Հայաստանի 
հետ. Ջասթին Թրյուդո

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է. «Մենք միանում ենք Հայաստանի ժողովրդին ու Կանադայում և ողջ աշխարհում հայ համայնքին՝ տոնելու Հայաստանի անկախության տարեդարձը: Կանադան և Հայաստանի Հանրապետությունն ունեն դինամիկ ու ընկերական հարաբերություններ՝ կառուցված արդարության, ժողովրդավարության, ազատության համատեղ արժեքների, այդ թվում և տարբեր միջազգային կազմակերպություններում, «Ֆրանկոֆոնիա»-ի շրջանակում համագործակցության վրա:

Կանադան ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի Հանրապետության հետ՝ հետագայում էլ ամրապնդելու հարաբերությունները երկու երկրի միջև ու խորացնելու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում և կլիմայական փոփոխության, առևտրի ու ներդրումների, խաղաղության և անվտանգության»:

Կանադայի վարչապետն ընդգծել է, որ մշակութային բազմազանությունը երկրի ամենամեծ ուժերից ու հպարտության աղբյուրներից մեկն է: «Ես բարձր եմ գնահատում Կանադայում հայ համայնքի պատրաստակամությունը՝ ողջունելու Սիրիայից եկած հազարավոր անձանց: Միասնաբար ողջունելով նորեկներին՝ մենք տևական ու կարևոր ձևով ուժեղացնում ենք մեր համայնքները»,- նշել է նա՝ իր, Կանադայի կառավարության և կնոջ՝ Սոֆիի անունից ևս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]