Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով

Միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով կստեղծվի 
միջգերատեսչական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մտադիր է 2018 թվականին Երևանում կազմակերպել միջազգային տնտեսական համաժողով: Գործադիրի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացրել են Հայաստանի տնտեսական հստակ ներուժի, ներդրումային ծրագրերի և արձանագրված տնտեսական աճի վերաբերյալ համալիր տեղեկատվություն, և այդ առումով գործադիրն ունի դա առավել հասանելի դարձնելու խնդիր։

«Այդ իսկ պատճառով հարկավոր է մեր գիտական և տնտեսական ներուժը հասանելի դարձնել համաշխարհային ճանաչում ստացած տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին, մեր երկրում կազմակերպելով ժամանակակից պահանջներին համապատասխանող տնտեսական միջոցառումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Հայաստանում 2018 թվականին միջազգային տնտեսական համաժողով կազմակերպելու նպատակով մշակել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ համապատասխան իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով հանձնաժողովի կազմը ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ և տնտեսական ոլորտի նախարարների մասնակցությամբ։ Միջոցառման կազմակերպչական և հանձնաժողովի քարտուղարության աշխատանքների կազմակերպման իրականացումը վերապահվելու է Հայաստանի զարգացման հիմնադրամին:

«Մենք իրականում ցանկանում ենք Հայաստանում ստեղծել տնտեսական և ներդրումային ռեգուլյար հարթակ, որտեղ պատմելու ենք, թե ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչ տեսլական ունենք, համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ քննարկել մեր մոտեցումները, պատկերացումները, ինչպես նաև այդ հարթակում ստեղծել հնարավորություն՝ մոր պոտենցիալ գործընկերներին ներկայացնելու այն նախագծերը, որոնք պատրաստում ենք և իրագործում»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]