Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկի Հեյլին չի ցանկանում պետքարտուղար դառնալ

Նիկի Հեյլին չի ցանկանում պետքարտուղար դառնալ
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել Է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ո՛չ, չեմ ցանկանում»,-ասել Է Հեյլին մամուլի ասուլիսում՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդագրություններ են եղել այն մասին, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող Է պաշտոնաթող լինել, իսկ նրա տեղը կզբաղեցնի Հեյլին:

«Ես պարզապես փորձում եմ լավ անել իմ գործը եւ պատասխան տալ դրա համար: Ես փորձում եմ ամերիկյան ժողովրդին իրազեկել այն ամենի մասին, ինչ գիտեմ: Ես փորձում եմ հնարավորինս ավելի լավ ծառայել այս երկրի նախագահին: Եթե մարդիկ ցանկանում են այդ մասին ինչ-որ այլ բան մտածել, դա նրանց գործն Է, եւ ես դրա վրա ժամանակ չեմ ծախսում»,-հավելել Է Հեյլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]