1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու Սիրիայի վերականգնման հարցերը

Եվրամիությունը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու Սիրիայի վերականգնման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 21-ին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Սիրիային նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:

«Հարկ Է գնահատել, թե մենք ինչպես կարող ենք օգնել Սիրիայի ժողովրդին՝ հաղթահարելու իր պատմության ամենամռայլ շրջաններից մեկը,-նշել Է նա:-Սիրիան պետք Է հակամարտությունից դուրս գալու ուղի գտնի: Անցած տարվա ապրիլին Բրյուսելում կայացած խորհրդաժողովում մենք խոստացանք գրեթե 10 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի վերականգնմանը: Եկել Է ժամանակը՝ խոստումներից անցնել դրանց կատարմանը»:

Առաջիկա խորհրդաժողովը, Մոգերինիի խոսքով, «միջազգային ողջ հանրակցության համար հնարավորություն կբացի՝ ցուցադրելու միասնությունը եւ հավաստելու ինչպես մեր ֆինանսական պարտավորությունները, այնպես Էլ մեր քաղաքական կամքի առկայությունը»:

Մոգերինին նշել Է, որ վերջին ամիսներին Սիրիայի իրադրությունը բարելավվել Է: «Իսլամական պետությունը դուրս Է մղվել բազմաթիվ շրջաններից,-նշել Է նա:-Աստանայի բանակցային գործընթացը թույլ տվեց հասնել բռնության մակարդակի իջեցման եւ ստեղծել ապաԷսկալացման գոտիներ: «Այդ գործընթացը մշտական բնույթ կկրի այն դեպքում, եթե ամրապնդվի հակամարտության քաղաքական կարգավորմամբ: Սիրիայում երկարաժամկետ խաղաղության չի հաջողվի հասնել առանց քաղաքական կարգավորման»,-հայտարարել Է նա:

Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով, Եվրոպայի երկրները «պատրաստ են օժանդակություն ցուցաբերել ակաԷսկալացման գոտիներում, ինչպես նաեւ ազատագրված շրջաններում, որպեսզի օգնություն հասցնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]