Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Մարիա» փոթորիկը Դոմինիկայում առնվազն 15 մարդու կյանք Է խլել

«Մարիա» փոթորիկը Դոմինիկայում առնվազն 15 մարդու կյանք Է խլել
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 15 մարդ Է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել Է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը: Նա հրաշք Է համարել, որ տարերքի զոհեր չեն դարձել հարյուրավոր մարդիկ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Մարիա» փոթորկին տրվել Է վտանգի չորրորդ կատեգորիա: Կղզում այն քանդել կամ վնասել Է հարյուրավոր տներ: Այնուհետեւ փոթորիկն անցել Է Պուերտո Ռիկո՝ առանց Էլեկտրականության թողնելով ամբողջ կղզին:

Սկերիտը պատմել Է, որ վերջին 24 ժամերն ինքն անցկացրել Է՝ օդից զննելով սաստիկ մրրիկի հարուցած վնասումները:

«Դա վայրագ փոթորիկ Էր: Մենք երբեք նման ավերածություններ չենք տեսել»,- հայտարարել Է վարչապետը:

Տներն ու դպրոցները քանդվել են, հեռահաղորդակցուղիները կտրվել, իսկ կղզու գլխավոր հիվանդանոցում առաջվա պես Էլեկտրականություն չկա, նշել Է նա: Վարչապետը հավելել Է , որ կղզուն անհրաժեշտ Է «ցանկացած օգնություն, որն աշխարհը կարող Է առաջարկել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]