1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու 
գործում. Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարո՛ն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով երջանկություն և առաջընթաց:

Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարեդարձը, և ես գիտակցում եմ այն ճանապարհը, հաճախ դժվար, որ անցել է հայ ժողովուրդը կայուն, ժողովրդավարական և բարգավաճ պետություն կառուցելու համար: Ես մաղթում եմ, որ գալիք տարիները թույլ տան ավելի խորացնել այս ճանապարհին ձեռք բերված արդյունքները:

Կցանկանայի Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում օգնելու համար: Այս առումով, ես հատկապես ուրախ եմ Հայաստանի և Եվրոպական միության միջև շրջանակային համաձայնագրի մոտալուտ ստորագրման համար, որը Ֆրանսիան կոչ էր անում:

Թույլ տվեք վերջապես հաստատել իմ հանձնառությունն առ այն, որ Ֆրանսիան ամբողջությամբ ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կայուն և բանակցված լուծում գտնելու համար:

Ընդունեք, խնդրեմ, պարո՛ն Նախագահ, իմ խորը հարգանքի հավաստիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]