1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի հուշամրցաշարին կմասնակցեն մարզիկներ նաև ԱՄՆ-ից

Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի հուշամրցաշարին կմասնակցեն մարզիկներ նաև ԱՄՆ-ից

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատ ոճի ըմբշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարին այս տարի կմասնակցեն թիմեր ԱՄՆ-ից Բուլղարիայից և այլ երկրներից:

 «Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը ամեն տարի ուժեղագույն ըմբիշների է հյուրընկալել: Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են մասնակցում այդ մրցաշարին: Այս  տարի ևս պատրաստվում ենք հյուրընկալել բարձր կարգ ունեցող մարզիկների և հավաքականների: Իրենց մասնակցությունն են հաստատել Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի թիմերը: Մինչև մրցաշարի մեկնարկը մասնակից երկրների թիվը կավելանա: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանված մրցանակային հիմնադրամ կա, ինչպես հաղթողի, մրցանակակիր մարզիկների, այնպես էլ հաղթողի մարզիչի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքերը մեջ է բերում ըմբշամարտի ֆեդերացիան:

Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ, 74 կգ, 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]