Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են համատեղ հնագիտական պեղումներ

Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են 
համատեղ հնագիտական պեղումներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանը նախատեսում են միջմշակութային այցելություններ, մշակութային համատեղ ծրագրեր և հնագիտական պեղումներ Հայաստանում և Վրաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարները խոսեցին իրենց հանդիպման ընթացքում քննարկված հարցերից:

«Նախատեսում ենք հայ-վրացական մի քանի փառատոններ, միջմշակութային այցելություններ, մշակութային ծրագրեր: Մասնավորապես, Հաղպատում աշուղական փառատոնի հիմնադրման սկիզբն ենք արդեն ուզում ազդարարել: Կինոյի ոլորտում վրացիների փորձառությունը մի փոքր ավելի շատ է, և ունենք փորձի փոխանակման պայմանավորվածություն: Ուզում ենք ստեղծել նաև վրացական և հայկական երգչախմբերի համատեղ ծրագրեր»,-ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարիների ընթացքում երկու պետություններն էլ զբաղված էին   պետականաշինությամբ և «մոռացել էին» հարևան երկրներին: Հիմա ստեղծվել է առիթ՝ գործընկեր պետության հետ գտնել համագործակցության նոր եզրեր տարբեր ոլորտներում, ժողովուրդներին տալ միմյանց ճանաչելու հնարավորություն:

Արմեն Ամիրյանն առաջարկել է նաև համատեղ հնագիտական պեղումներ: Նրա խոսքով՝  Հայաստանում և Վրաստանում պեղումները կօգնեն բացահայտել մեր ընդհանուր պատմությունը:

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի խոսքով՝ երիտասարդ հնագետները ևս կներգրավվեն այդ պեղումներում, փորձ ձեռք կբերեն:

«Մեր հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել: Քննարկել ենք մեր ներկայիս և հետագա համագործակցությունը կինոյի, երաժշտության, փառատոնների, գրականության և շատ այլ ոլորտներում: Նաև քննարկել ենք մասնագետների փորձի փոխանակման հարցը»,-եզրափակեց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]