Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի մոտեցումները

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Իրաքի փոխվարչապետ, արտգործնախարար Իբրահիմ Ալ Ջաաֆարիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արտգործնախարարներն անդրադարձել են հայ-իրաքյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, մտքեր փոխանակել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության սերտացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացման ուղիները՝ այս համատեքստում կարևորելով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը կգումարվի Երևանում սեպտեմբերի 25-26-ին:

Իրաքի արտգործնախարարն անդրադարձել է Իրաքում առկա իրավիճակին՝ ներկայացնելով ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի ուղղությամբ երկրի կառավարության և միջազգային հանրության կողմից արձանագրած հաջողությունները:

Իբրահիմ Ալ Ջաաֆարին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Քուրդիստանում ծրագրված հանրաքվեի առնչությամբ Իրաքի կենտրոնական իշխանությունների մոտեցումները։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]