Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրք գործիչները ցանկանում են, որ իրենց երկիրն առանց նախապայմանի կյանքի կոչի հայ-թուրքական արձանագրությունները

Թուրք գործիչները ցանկանում են, որ իրենց երկիրն առանց նախապայմանի կյանքի կոչի 
հայ-թուրքական արձանագրությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրք գործիչները ուրախ են Հայաստանում գտնվելու համար՝ ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու համար Թուրքիայից ժամանած պատվիրակության անդամ, Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններն այժմ չեն զարգանում, չնայած որ ՀՀ անկախությունը ճանաչող առաջին պետություններից է։

 «Անկախության ճանաչումից հետ ցավոք մեր պետությունների հարաբերությունների առաջ որոշ արգելքներ դրվեցին և հարաբերություններն այդպես էլ չզարգացան։ 2008 թվականի գործընթացներն ու արձանագրություններն այն ժամանակ մեզ շատ էին ոգևորել։ Մենք Թուրքիայում պայքարում ենք, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները առանց նախապայմանների ընդունվեն»,- շեշտեց Ուֆուկ Ուրազը։ 

Նա նաև հավելեց, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները հանդիպելու են։ Թուրք պատգամավորի խոսքով՝ սա կարող է մի շանս լինել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների տեսանկյունից։ Ուրազը հույս հայտնեց, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն Սիրիայի, ոչ միայն հրթիռների խնդիրները կքննարկվեն, այլ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները կյանքի կոչելու կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը։ 

Ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն իրենց այցը որակեց որպես 2008 թվականին սկսված Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարի գործընթացի շարունակություն։ Նրա կարծիքով, որպեսզի երկու հասարակությունները կարողանան լուծել այն խնդիրները, որոնք պատմությունից են ժառանգել, ճանապարհներից մեկը կարող է լինել առևտրի զարգացումը։ 

«Այս տեսանկյունից առաջնահերթություն է ստանում սահմանների բացման հարցը, որովհետև փակ սահմաններով հնարավոր չէ շատ խորը համագործակցություն։ Սահմանները բացվելու դեպքում միայն կարող են զարգանալ առևտրային հարաբերությունները, և մեր ժողովուրդը մերձենա»,- նշեց Քաթիրջօղլուն և հավելեց, որ Թուրքիայում այսօր տիրող քաղաքական մթնոլորտը ավտորիտար է և ազատությունները սահմանափակող։ 

Նա կարևորում է փոխադարձ նմանատիպ այցելությունները, որոնք օգտակար են երկու հասարակությունների համար։ 

Գրող, ակտիվիստ Սաիդ Չեթինօղլուն 1990 թվականից սկսած աշխատել է հայերի նկատմամբ տեղի ունեցած «պատմական անարդարությունը» վեր հանելու և լուսաբանելու ուղղությամբ։ 

«Այսօր Թուրքիայում տիրում է ավտորիտար ռեժիմ, սակայն այնպես չէ, որ նախկինում այլ կերպ է եղել, ավելի վատ ռեժիմներ էլ են եղել՝ Հայոց ցեղասպանության նկատմամբ վերաբերմունքը նախկինում էլ էր նույնքան վատը»,- շեշտեց Սաիդ Չեթինօղլուն։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]